|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Գազայի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վիրավորվել է 55 հազար 243 մարդ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ միայն վերջին 24 ժամում իսրայելական զինված ուժերի հարցվածների հետևանքով զոհվել է 195 մարդ։
Նա մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող՝ Նասերի անվան բժշկական համալիրի վերաբերյալ, որտեղ կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ հյուսիսային հատվածում տեղակայված «Աշ-Շիֆա» հիվանդանոցի դեպքում՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը։