|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես, «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները։
Մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» հագուստների ցուցադրմանը, այս աշխատանքն անվճար չի անելու, այն համարվում է ստեղծագործական աշխատանք, և օրենսդրական արգելք չկա, որ պատգամավորն այն իրականացնի և վարձատրվի»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: