|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ շատերը ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որից կախված է լինելու այս կուսակցությունում շատերի քաղաքական ապագան, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, մեր տեղեկություններով, որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երեւանի Կենտրոն համայնքից։
Ի դեպ, Փարավոնում Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խնջույքին, որին մասնակցել է ԲՀԿ ակտիվը, ներկաներից ոմանք պատմում են Զոհրաբյանի՝ Ծառուկյանին ուղղված ռեւերանսների մասին, ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են»: