|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պետք է անեն գործադիր ու օրենսդիր մարմիններն ալավերդցիների հարցերին պատասխանելու ու Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք դիմում էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով լուծումներ գտնել ձուլարանի վերագործարկման համար, փակել էին Երևան-Թբիլիսի երկաթուղին ու բողոքի ցույց էին անում: Նշենք նաև, որ ցուցարարների բողոքը լսելու էին եկել Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մկրտչյանը նախ ասաց, որ հարցի հասցեատերը պղնձաձուլական գործարանի տնօրինությունն է, ու նրանք պետք է ներկայացնեն` ինչն է խոչընդոտում ձուլարանի աշխատանքին, ապա հավելեց. «Ես հստակ որևէ պատճառ չեմ տեսնում, որը կխոչընդոտի ձուլարանի աշխատանքին: Բնականաբար, հասկանում եմ, որ սոցիալական լուրջ հարց է լուծում ձուլարանը քաղաքում, բայց ձուլարանի տնօրինությունը պետք է ներկայացնի այն պատճառները, որոնք խոչընդոտում են ձուլարանի բնականոն աշխատանքին: Այս պահին ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում: Եթե կան այդպիսիք, թող դնեն քննարկման, քննարկենք, որոշենք»:
Տեղեկացնենք, որ այս պահին բողոքի ցույցը շարունակվում է, շարունակում է փակ մնալ Երևան-Թբիլիսի երկաթուղին: