|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Կարաջայի կողմից պատրաստված «Բետոնե անտառ» զեկույցում առաջ է քաշվում այն խնդիրը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր` 2002 թ., կառուցապատման թույլտվությունների թիվն 8 անգամ մեծացել է, 16 տարում մոտ 2 միլիարդ 350 միլիոն մետր քառակուսի տարածք բետոնի է վերածվել, առևտրի կենտրոնները 2002թ. 1.25 միլիոն քառակուսի տարածք էին ընդգրկում, այն դեպքում, երբ 2017թ. արդեն` 11.2 միլիոն: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
2017 թվականն անվանելով «բետոնի իշխանության անկման տարի»` նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ այդ տարի, 2016 թվականի համեմատ, 55.1 տոկոսով նվազել է կառուցապատման թույլտվությունը:
Զեկույցում նշվում է, որ 2003-2017 թթ.` 15 տարվա ընթացքում կառուցապատման վրա ծախսվել է 5 տրիլիոն թուրքական լիրա: