|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գալիպոլիի հաղթանակի 104-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Նոր Զելանդիայի ահաբեկչությանը. հաղորդում է Sputnik Türkiye գործակալությունը:
«Ձեր պապերը եկան, ոմանք` ոտքով, ոմանք էլ դագաղներով ետ վերադարձան: Նույն նպատակով սպասում ենք, որ դուք եք գալու: Ձեզ էլ ձեր պապերի նման կճանապարհենք: Մինչև աշխարհի վերջն այստեղ ենք լինելու: Ստամբուլը չեք կարող Կոստանդնուպոլիս դարձնել: Եթե ընկերաբար գաք, ձեզ պատվով կդիմավորենք, թշնամաբար գաք, ըստ դրա` պատասխանի կարժանանաք»,- ասել է նա:
Բացի այդ` Էրդողանը դարձյալ անդրադարձել է Նեթանյահուի որդու հայտարարությանը: «Իսրայելը ղեկավարող այդ մարդու որդու արտահայտությունները և Նոր Զելանդիայի ահաբեկչի արտահայտությունները նույնն են: Նույն աղբյուրից են բխում», - ասել է նա: