|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանաբնակ ադրբեջանցիներին Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ է տվել ցույց անցկացնել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ: Ցույցը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ խորհրդարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ 1994 թվականին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված Միքայել Ավագյանի հուշարձանը վնասվել էր եւ գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նորը տեղադրելու համար: Այն վերաբացվել է հունվարի 20-ին: Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել հուշարձանը: