|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մերձակա Փոլհայմ գյուղաքաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կառուցելու որոշում էր կայացրել:
«Հեսենի թուրքական կազմակերպությունների նախաձեռնողական պլատֆորմը» (HTDIP) բողոքի ակցիա է կազմակերպել խորհրդի դիմաց և պահանջել, որ չեղյալ հայտարարվի կայացված որոշումը: HTDIP-ը նշել է, որ խորհրդի կայացրած որոշումը հող է նախապատրաստում նոր թշնամության համար և ազդելու է, որ խաղաղության մեջ ապրել ցանկացողների միջև թշնամություն սերմանվի:
HTDIP-ի խոսնակ Հուսեյթ Քուրթը հայտարարել է, որ դա պատմության և իրավունքի հետ աղերս չունեցող, ատելություն, թշնամություն հրահրող որոշում է. հաղորդում է haber7.com կայքը: