|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկիրն այլևս հանդես չի գա նախաձեռնություններով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը փոխելու վերաբերյալ. հայտնում է Газета.ру-ն:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նոր միջուկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Պեսկովը նշել է, որ չի կարող գնահատել Թրամփի այդ առաջարկի իրատեսական լինելը: «Մենք ամերիկյան կողմից չենք ստացել հստակ նախաձեռնություններ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոր նախաձեռնություններով հանդես չգալու հրահանգ տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իսկ Թրամփը վերոհիշյալ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո հայտարարեց, որ հնարավոր է նոր համաձայնագիր կնքել ավելի մեծ թվով երկրների մասնակցությամբ` մասնավորապես նշելով Չինաստանը: