|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»- թվիթերյան էջում գրել է միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը:
Ջորջ Սորոսը նաև կիսվել է «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածով, որը հրապարակվել է Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն է, ով անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։