|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կալանքի տակ գտնվող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու անգամ տեսակցել են որդին ու դուստրը։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպաներից Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ տեսակցության հարցը ոչ ամբողջությամբ, բայց որոշակիորեն լուծվել է, այսինքն` արգելքը գործում է, բայց եղել են բացառություններ. Քոչարյանին երկու անգամ տեսակցել են որդին ու դուստրը:
Ինչ վերաբերում է Քոչարյանին համակարգիչ տրամադրելու հարցին` Օրբելյանը նշեց, որ այդ հարցը դեռ չի լուծվել: «Այստեղ կան որոշակի օրենսդրական հարցեր»,-- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քննում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: