Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրող կողմի բողոքը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ վերաքննիչն առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց ուժի մեջ: Նա դատարանի որոշման հետ կապված մեկնաբանություն անել հրաժարվեց` ասելով, որ երբեք սովորություն չունի դատարանների որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
Հարցին, թե տեղյակ եղե՞լ է 0038 հրամանի մասին, Գևորգյանը պատասխանեց` ոչ: