|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցում դատավորներին հրահանգ տալու մասին էր խոսք գնում: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ գաղտնալսման դեպքից հետո զրուցել են դատավորի հետ: Նա հիշեցրեց, որ դատավորը գրավոր հայտարարություն է տարածել` հավաստիացնելով, որ հաղորդակցման մեջ չի մտել որևէ մեկի հետ : «Իսկ Բարձրագույն դատական խորհուրդն, օրենքով սահմանված կարգով, միայն դատավորի դիմումի առկայության պարագայում կարող է որոշակի քայլեր անել»,- ասաց Հարությունյանը:
Հարցին` անձամբ քաղաքական հրահանգ տեսնո՞ւմ է այդ գաղտնալսման մեջ, նա պատասխանեց, որ չի կարող պատասխանել, քանի որ հետաքննությանը չի մասնակցում: «Սակայն կարող եմ ասել մեկ այլ բան` ցանկացած երևույթ, որը հանրային որոշակի կարծիք է ստեղծում, անթույլատրելի է և մտահոգիչ»,- ասաց Հարությունյանը: