|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիան հանդես է գալիս Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին երկրի ժամանակավոր ղեկավար ճանաչելու օգտին, սակայն վերջնական որոշում կկայացվի ԵՄ-ում խորհրդակցություններից հետո: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Վենեսուելային այժմ ազատ և արդար ընտրություններ են հարկավոր:
Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: