|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առողջապահության նախարարը պարգևավճար է տվել բոլոր աշխատակիցներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ իր առաջին քայլերից մեկն է եղել բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելը, և այդ պրոցեսն այս տարի շարունակվելու է: Թորոսյանի խոսքով` Հայաստանում, առհասարակ, միջին աշխատավարձը բարձրացնելու կարիք կա:
«Նախարարությունում պարգևավճար տրվել է տարեվերջին, ինչը ես օրինաչափ եմ համարում: Կարծում եմ` պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ պետական կառավարման համակարգի օպտիմալացման արդյունքում կարողանանք ոչ թե փոխհատուցել վարչական աշխատողների ջանքերը, այլ դրույքային աշխատավարձն այնքան բարձրացնել, որ նրանք մասնավոր սեկտորի հետ մրցունակ աշխատավարձ ստանան: Իհարկե, բազմիցս խոսվել է, որ պետական ապարատում կան աշխատակիցներ, որոնք որևէ արդյունք չեն տալիս: Այո, կան նման աշխատակիցներ, և մեր քայլերն ուղղված են այն բանին, որ այդպիսի դերերը մաքսիմալ քչանան»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ նման մարդկանց` աշխատանքից ազատման դեպքում մյուներին հնարավորություն կտրվի ստանալու ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարները խորհրդանշական բնույթ կկրեն:
Հարցին, թե որքա՞ն է կազմել պարգևավճարների գումարը, նախարարը դժվարացավ պատասխանել: