|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբերին ստացել են պարգևավճարներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 101,007,130.00 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից:
Թե որքա՞ն է կազմել նախարարի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ԱՆ-ից մերժել են տրամադրել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 1֊ին և 2-րդ կետերին (պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը):
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր և նրանց եկամուտները տեսանելի և հասանելի պետք է լինեն հանրությանը: Իսկ Առողջապահության նախարարը և տեղակալները հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք են, հետևաբար օրինաչափ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները հրապարակվեն ոչ միայն հայտարարգրերի ռեեստրում, այլևս ԶԼՄ-ների կողմից, իսկ այդ տեղեկատվությունը ժամանակավորապես թաքցնելը, մեղմ ասած անտրամաբանական է: