|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «հապճեպ, անտրամաբանական եւ որեւէ արդարացում չունեցող քայլ» է որակել Գերմանիայի տրասնպորտի նախարարության՝ դեպի այդ երկիր իրանական «Mahan Air» ավիաընկերության չվերթերի արգելման որոշումը` նշելով, որ դա հակասում է երկու երկրների հարաբերությունների ոգուն. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Սա անտրամաբանական քայլ է, որը, հավանաբար, պայմանավորված է երկու երկրների հարաբերությունների մակարդակից եւ որակից դժգոհ կողմերի ներշնչանքով»,- ասել է ԱԳՆ խոսնակը՝ հույս հայտնելով, որ գերմանական իշխանությունները, վերաքննելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր տվյալները, կվերանայեն այս սխալ որոշումը, որը հակասում է երկու երկրների հարաբերությունների ոգուն: