|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ Դամասկոսն Իսրայելի հարձակումներին կարող է սիմետրիկ պատասխան տալ. Հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնյան նշում է, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում` Սիրիան կօգտվի պաշտպանվելու` իր օրինական իրավունքից և կպատասխանի իսրայելական գրոհին` հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին:
Հիշեցնենք, որ Իսրայելը օրերս հարվածներ էր հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին` Դամասկոսի օդանավակայանի շրջանում: