|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ հրդեհ կբռնկի Մերձավոր Արեւելքում, եթե արտաքին ուժերը փորձեն միջամտել երկրի գործերին. տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը:
Նախագահը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ՆԱՏՕ-ն հարձակում սկսի, ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի Իսրայելի գլխավոր բնակավայրերը հրթիռային հրետակոծման ենթարկելու համար: Նա բառացիորեն ասել է հետեւյալը. «Եթե խելագարները փորձեն սպառնալ Դամասկոսին, ինձնից կպահանջվի 6 ժամ Գոլանի բարձունքներում հրթիռներ տեղադրելու եւ Թել Ավիվը երկրի երեսից ջնջելու համար»: Ավելին` նա պահանջելու է, որ «Հըզբոլլահն» էլ Լիբանանից հրետակոծի իսրայելական տարածքները, իսկ Իրանը կխորտակի ամերիկյան նավատորմը Պարսից ծոցում:
Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուկ Ունալը հերքել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ Դավութօղլուն վերջին շրջանում ընդհանրապես չի հանդիպել Ասադի հետ, իսկ նախորդ հանդիպումների ժամանակ Սիրիայի նախագահը նման հայտարարություն չի արել: