|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է, որ երկիրը կշարունակի իր տարանցիկ գործառույթ կատարել` փոխադրելով ռուսական բնական գազը Հայաստան. հայտնում է saqinform.ge-ն:
«Վրաստանը չի ծրագրում հրաժարվել տարանցիկ գործառույթից, և բնական է, որ մենք կշարունակենք շահույթ ստանալ, որը կապված է այդ գործառույթի կատարման հետ, մենք դրանում հետաքրքրված ենք»,- ասել է նա կառավարության նիստի ժամանակ:
Վարչապետի խոսքով` «Գազպրոմ-էքսպորտ»-ի հետ նախկին պայմանագրի ժամկետը սպառվել է, եթե նոր պայմանագրում լինեն փոփոխություններ, հասարակությունը կտեղեկանա այդ մասին:
Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի` պայմանագրի շուրջ բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից: