|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է, որ իրենք դեռ չեն քննարկել` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է վերածվեն նախարարությունների՞, թե՞ ոչ: Այս մասին նա հայտնեց ԱԺ ճեպազրույցների ժամին:
Նա նշեց, որ խորհրդարանը պետք է ունենա վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ: «Խորհրդարանն այսօր ունի այդ լծակները: Եթե փորձում ենք ավելի հաշվետու դարձնել այդ կառույցները, պետք է խմբակցությունների հետ գտնել այդ ձևաչափը», - հայտարարեց Մակունցը:
Ըստ նրա` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:
Ճշտող հարցին` այդ մարմինները վարչապետի՞, թե՞ կառավարության վերահսկողության տակ պիտի լինեն, Մակունցը պատասխանեց, որ չի կարող հանպատրաստից այդ մասին կարծիք հայտնել: «Արդեն նշեցի, որ «Իմ քայլում» պաշտոնական քննարկումներ չեն եղել, չեմ ուզում այսպես կարծիք հայտնել այս մասին»,- ասաց նա: