|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օպերայի հետ կապված այս ընթացքում բավականաչափ խնդիրներ են ինձ ներկայացվել, ընդ որում՝ հենց օպերայի երգիչների կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն՝ ամփոփելով աշխատանքային 100 օրը:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների հետ կապված զրուցել է Կենստանտին Օրբելյանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ խնդիրները պետք է հասցեագրվեն: «Խնդիրները ներկայացվել են թե գրավոր, թե բանավոր կերպով: Օրբելյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, մենք կանդրադառնանք դրանց, որպեսզի տեսնենք՝ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ խնդիրներ լուծվել: Օրբելյանին ես բառացի, բնականաբար, առանց անուններ նշելու, ներկայացրել եմ այն խնդիրները, որոնց մասին ինձ տեղյակ են պահել: Հույս ունեմ, որ պարոն Օրբելյանը մոտ ապագայում կներկայացնի՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն օպերայի առողջացման հետ կապված»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ օպերայի թատրոնում արմատական փոփոխությունների կարիք կա, սակայն սպասում են Օրբելյանի առաջարկություններին.«Օրբելյանի հետ խոսել ենք նաև թատրոնում դիրիժորի հաստիքի կարևորության մասին: Բացի այդ՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքներն առանձնացնելու մասին ենք խոսել»: