|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ոչ պաշտոնական հանդիպումը բազմաթիվ հարցեր առաջացրեց երկու երկրների փորձագետների շրջանում: Երկու կողմն էլ բավականին ժլատ տեղեկատվություն են տրամադրել այցի մասին. գրում է ekhokavkaza.com-ը:
Վրաց քաղաքագետ Զաալ Անջափարիձեն ենթադրում է, որ երկու ղեկավարների զրույցը վերաբերել է տնտեսական հարցերին: «Անցյալ տարի Հայաստանի և Վրաստանի միջև փոխըմբռման բացակայություն կար, մասնավորապես` ցորենի փոխադրման հարցով: Նաև սպասվում է նոր տրանսպորտային միջանցքների բացում` համաձայն ՌԴ-ի և Վրաստանի միջև Ժնևում ստորագրված պայմանագրի և ՌԴ-ի` Համաշխարհային առևտրային կազմակերպությանը անդամակցելու շրջանակում: Իսկ դա շատ կարևոր է Հայաստանի բեռնաշրջանառության մեծացման համար»,- ասել է փորձագետը:
Ըստ նրա` խոսքը կարող էր գնալ այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել Հայաստանի համար ռուսական գազի գինը, ինչպես նաև Վերին Լարսի անցակետում բարդությունների մասին: