|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Փաշինյանը նշեց, որ մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի:
Վարչապետի խոսքով` կառավարությունը ձևավորման գործընթացում է, զուգահեռ ընթանում են քննարկումներ կառավարության կառուցվածքի հետ կապված:
«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհովասաց վարչապետը: