|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ն կունենա 11 մշտական հանձնաժողովներ, որոնցից 8-ի նախագահներին, ըստ Դոնթի բանաձևի, առաջադրելու իրավունք ունի «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ին՝ ԲՀԿ-ն և 1-ին՝ ԼՀԿ-ն:
«Մենք քաղաքական կոնսուլտացիաներ ենք կատարել խորհրդարանական ուժերի հետ և ունենք համաձայնություն, թե հատկապես որ հանձնաժողովում որ խմբակցությունն է առաջադրում նախագահի թեկնածուին»,- ԱԺ նիստում հայտարարեց Արարատ Միրզոյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրապարակեց մշտական հանձնաժողովների նախագահների` իրենց թեկնածուների անունները`
Նարեկ Զեյնալյան՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով,
Ռուբեն Ռուբինյան՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով,
Մխիթար Հայրապետյան՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով,
Արման Եղոյան՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,
Անդրանիկ Քոչարյան՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով,
Վլադիմիր Վարդանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,
Վարազդատ Կարապետյան՝ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
Բաբկեն Թունյան՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հրապարակեց իրենց թեկնածուների անունները՝
Նաիրա Զոհրաբյան՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով,
Միքայել Մելքումյան՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:
ԼՀԿ խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը: