|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 14 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
«Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հետևյալ համամասնությամբ՝ Իմ քայլը դաշինք` 15-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 3-ական»,- նշեց Մուկուչյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի փետրվարի 19-ին: