|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը:
Այսպես` «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա 5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում. կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Աննա Կոստանյանը,
Նիստը նախագահող Կնյազ Հասանովն անդամներին առաջարկեց նիստ գումարել և ընտրել հանձնախմբի նախագահ ու քարտուղար: