|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«ԻՌՆԱ»-Ի տեղեկացմամբ՝ փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացվելիք «Խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արեւելքում» խորագրով հակաիրանական խորհրդաժողովի կապակացությամբ՝ Իրանում Լեհաստանի գործերի հավատարմատարն ԱԳն է կանչվել:
Լեհ դիվանագետի հետ հանդիպել է Իրանի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի առաջին վարչության պետը, որն Իրանի Իսլամական Հանրապետության անունից պաշտոնական բողոք է հայտնել Լեհաստանին՝ հակաիրանական խորհրդաժողովն հյուրընկալելու կապակցությամբ. «Սա ԱՄՆ-ի կողմից հակաիրանական ակնհայտ քայլ է: Ակնկալում ենք, որ այս խորհրդաժողովը կազմակերպելու գործում Լեհաստանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ»,- ասել է իրանցի դիվանագետը:
Լեհաստանի գործերի հավատարմատարն էլ բացատրություններ է ներկայացրել խորհրդաժողովի կապակցությամբ՝ նշելով, որ այն հակաիրանական բնոյթ չի կրում եւ պաշտոնական Վարշավայի տեսակետները տարբերվում են ԱՄՆ դիրքորոշումներից: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անբավարար է համարել լեհ դիվանագետի ներկայացրած բացատրությունները եւ նշել, որ պաշտոնական Թեհրանն ակնկալում է, որ Լեհաստանը քայլեր կձեռնարկի իրավիճակի շտկման կապակցությամբ, հակառակ դեպքում Իրանը ստիպված կլինի համարժեք քայլերի դիմել: