|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մարմինն արձանագրում է, որ մեր երկրում զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները պաշտպանված չեն: Նաեւ տեղեկացնում է, որ հունվարի 14-ին փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական եւ անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:
Փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը: Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսեւորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության: