|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հայաստանում հաստատված սիրիահայերի և հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է իր միջոցներով վերականգնել Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
«Սա սիմվոլիկ է, սրանով Սիրիայի իշխանությունները ցույց են տալիս՝ իրենք շահագրգռված են, որ հայերը վերադառնան, և կանաչ լույս են վառում նրանց վերադարձի համար»,- լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Բեյրութում և Հայաստանում հաստատված սիրիահայերի մի զգալի մասը կվերադառնա, և այդ գործընթացն արդեն սկսվել է: