|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ուկրաինական ճգնաժամում հօգուտ Ռուսաստանի բեկումնային իրադարձություններից մեկի ընթացքում հայտարարելը, որ ՀՀ-ն Ուկրաինայի հարցով ՌԴ դաշնակիցը չէ, դրան հաջորդած հայտարարությունները ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցրած լինելու վերաբերյալ, պայմանական Արևմուտքի արձագանքը պատճառաբանելով Իրանի տարբեր առաջարկների մերժումը Իլհամ Ալիևի գործողությունների համար կանաչ լույս վառել է: Այլ բացատրություն այստեղ չկա: Միամտություն կամ հիմարություն է այս ամենը պարզ համընկնում համարելը:
Բոլորը ովքեր հարցնում են. «լավ, իսկ այլընտրանքը որն է, դուք լինեիք ինչ կանեիք» պետք է տեսնեն, որ այլընտրանքը սկսվում է հիմա արվողը չանելով»: