|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ուշ երեկոյան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրատապ ասուլիս է հրավիրել` պարզաբանումներ տալու համար: Նշենք, որ ժամեր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԵՊՀ-ում ստուգումներն ավարտվել են, և 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:
Արամ Սիմոնյանը նախ հայտարարեց, որ համաձայն չեն ՊՎԾ ստուգումների արդյունքների հետ, բացի ադ ստուգումներն իրականացվել ենհ օրենքի կոպիտ խախտումներով:Եվ այդ ստուգումները դեռ չավարտված, Դավիթ Սանասարյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ բացարձակ չհիմնավորված՝ խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Բացի այդ, օերնսդրության կոպիտ խախտում է, երբ Դավիթ Սանասարյանը ուսումնասիրության արդյունքները ուղարկել է դատախազություն:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ դատի են տալու վերահսկողական ծառայությանը և նրա ղեկավարին` իրենց բարի համբավը վերականգնելու համար: