|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բաղրամյան պողոտայում շարժման նոր համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, դիմելով Վալերի Օսիպյանին, ասաց, որ բանակցությունների կգնան` պայմանով, որ ոստիկանությունը դուրս գա պողոտայից:
«Մենք խաղաղ ցուցարարներ եք, այն ինչ դուք անեք, սադրանք է դիտվելու, և այստեղ ավելի շատ մարդ կհավաքվի: Մենք երեկոյան ենք որոշելու` ազատենք պողոտան, թե` ոչ: Եթե մի բան եղավ, ոստիկանությունն է պատասխան տալու»,- ասաց Սանասարյանը:
Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Անընդունելի է, որ Դուք ոստիկանության հետ խոսում եք պայմանների լեզվով, և հիմա այդ Դուք եք սադրում նման հայտարարություններով»:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Դավիթ Սանասարյանին հորդորում էր անցնել օրինական դաշտ և հավաքը տեղափոխել Ազատության հրապարակ: Փոխոստիկանապետը ձերբակալությունով սպառնաց Սանասարյանին, նա էլ պատասխանեց, որ պատրաստ է դրան, միայն թե ժողովրդի հետ ոչինչ չլինի:
«Ձեր ասածը կեղծ հերոսություն է»,- պատասխանեց Հունան Պողոսյանը, ինչը զայրացրեց Դավիթ Սանասարյանին: «Չեմ վախենում, ձերբակալեք»,- ասաց նա` հավելելով, որ ներկա պահին ցուցարարները քիչ են, և հնարավոր չէ նրանց կարծիքը պարզել, ուրեմն պետք է մինչ երեկո սպասել, իսկ եթե չեն սպասում, ուրեմն ոստիկանությունը սադրում է:
շենք, որ այս պահին մի քանի ցուցարարներ արդեն նստել են գետնին: