|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախում գալիք տարում նախարարությունների թվի կրճատում չի նախատեսվում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում շրջանառության մեջ դրված օրինագծին, համաձայն որի նախատեսվում է նախարարությունների թիվը հասցնել 12-ի՝ նախկին 17-ի դիմաց:«ԱՀ կառավարությունը բաղկացած է 12 նախարարությունից: Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը կամ կատարելագործումը անընդհատ տարվող գործընթաց է: Մեր պարագայում հարցը կքննարկվի ապագայում: Գործող համակարգը այս պահի դրությամբ կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: Կարծում եմ՝ կտրուկ քայլեր կատարելը կբերի սոցիալական մեծ լարվածության, քանի որ ԱՀ տնտեսությունում պետական հատվածը մեծ դեր և տեսակարար կշիռ ունի: Ցանկացած այսպիսի փոփոխություն բերում է սոցիալական լարվածության և աշխատատեղերի կրճատման: Սակայն պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար միայն դրանով չպետք է առաջնորդվենք»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: