|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել:
Այս մասին հաղորդվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի»,-նշված է գրառման մեջ:
Նշվում է նաև, որ դեսպանատան ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար կարելի է այցելել այստեղ՝ travel.state.gov :