|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի կոնսենսուսի միջոցով: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո. հայտնում է Белта-ն:
«Դեռ ոչ բոլոր ընթացակարգերն են ավարտված: Կարծում եմ, որ մնացած օրերին և մյուս տարվա առաջին օրերին բոլոր իրավական ընթացակարգերը կավարտվեն, և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- ասել է Զասը:
Հարցին` նախատեսվո՞ւմ է նրա հանդիպումը ՀՀ ղեկավարության հետ, Զասը պատասխանել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի համար ցանկացած հարմար օր կարող է ժամանել Հայաստան և հանդիպել նրա, ԱԳՆ, ՊՆ ղեկավարների հետ և քննարկել այն խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, նաև աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: