|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը կայացնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը խոստացել է, որ Թուրքիան Սիրիայում կպայքարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է թուրքական Hurriyet-ը` բարձրաստիճան թուրք պաշտոնյային հղումով:
Նշվում է, որ Թրամփը երկար ժամանակ է` չէր կարողանում համոզել Պենտագոնին զորքերը դուրս բերելու հարցում:
Ըստ թերթի աղբյուրի` Թրամփը դեկտեմբերի 14-ին կայացած զրույցի ժամանակ հարցրել է Էրդողանին` կկարողանա՞, արդյոք, Թուրքիան մաքրել Եփրատի արևելքը ԻՊ-ից, եթե ԱՄՆ-ը հեռանա Սիրիայից: Էրդողանը պատսախանել է, որ իր երկիրը կկարողանա պայքարել ԻՊ-ի դեմ, ինչպես արեց 2016-ին`«Եփրատի վահան» գործողության ժամանակ: