|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որից տեղեկանում ենք, որ Մոսկվայում` դեսպանատան շենքի մոտ, 2018-ի դեկտեմբերի 22-ին ակցիա է նախատեսվում:
Հայտարարությունում կոչ է արվում պահպանել օրենքի պահանջները և զերծ մնալ չթույլատրված գործողություններից ու հասարակական կարգի խախտումից:
Ուշագրավ է, որ հայտարարությունում չի նշվում, թե ինչ պահանջով է անցկացվելու ակցիան, սակայն մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ նախատեսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ակցիա:
Yerkir.am-ը պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց դեսպանատան մամուլի ծառայության հետ, սակայն մեզ ասացին, որ ոչինչ չեն կարող հավելել, որ այն ամենը, ինչ կարող էին ասել, ասել են հայտարարությունում: