|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինայի արևելյան մասում ցույցերի մասնակիցների և լրագրողների առևանգումների ու նրանց տանջանքների ենթարկելու վերաբերյալ. հայտնում է BBC Russian-ը:
Կազմակերպության կազմած՝ «Առևանգումներ և կտտանքներ՝ Ուկրաինայի արևելքում» փաստաթղթում հարյուրավոր մարդկանց առևանգումների ապացույցներ են հավաքված:
Ըստ զեկույցի՝ առևանգումների մեծ մասն իրականացնում են զինված անջատողականները, ովքեր դաժանաբար ծեծում ու տանջում են գերիներին։ Սակայն իրավապաշտպանները տեղեկություններ ունեն նաև ուկրաինական իշխանությունների կողմնակիցների իրականացրած առևանգումների մասին: Այնուհանդերձ, այդ դեպքերն անհամեմատ ավելի քիչ են։