|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալբանիան դարձել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի սադրանքների զոհը: ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով պաշտոնական Տիրանայի` Ալբանիայից իրանցի 2 դիվանագետների արտաքսման մասին որոշումը:
«Իրանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ալբանիայի հետ եւ հարգել է այդ երկրի ներքին բոլոր օրենքները: Դա Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից է»,- ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով. «Հաշվի առնելով այն փաստը, որ Ալբանիայի այդ որոշումն առաջինը ողջունել է ԱՄՆ-ը, եւ որ Ալբանիան պաշտոնապես հայտարարել է, որ որոշումը կայացրել է այլ երկրների հատուկ ծառայությունների հետ խորհրդակցելուց հետո, ակնհայտ է, որ դրան անմիջական մասնակից են եղել ԱՄՆ-ն ու սիոնիստական վարչակազմը»: