|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղրղզստանն աջակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակմանը: Այդ մասին ասել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Интерфакс-Беларусь-ը:
«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահությունն անցավ Ղրղզստանին, ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարին: Մենք խոսեցինք, և ես ստորագրեցի որոշումը»,- մանրամասնել է նա:
«Կարծում եմ` մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք նման կարևոր և պետքական կազմակերպությունը, ինչիպիսին է ՀԱՊԿ-ը»,- ասել է Ժեենբեկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զասին իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի և Տաջիկստանի նախագահները: