|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան կոչ է արել Կոսովոյին` անհապաղ չեղարկել անկախ բանակ ստեղծելու մասին որոշումը. հայտնում է ТАСС-ը: Նա նշել է, որ Կոսովոյի քայլը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևը:
«Լիարժեք բանակի ստեղծումը սպառնում է Բալկաններում զինված հակամարտության կրկնությամբ»,- նշել է Նեբեզնյան ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում:
Նա նաև անդրադարձել է Եվրոպայի արձագանքին` այն «անատամ» որակելով:
Հիշեցնենք, որ ուրբաթ ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը հաստատել է անկախ բանակ ստեղծելու մասին որոշումը: