|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Պաշտպանական ցանկացած կողմ, այսինքն` փաստաբանների խումբ կամ փաստաբան, կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշումը, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ն այն կառույցն է, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, և ես երևի ամենաշահագրգռված անձանցից եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Վանեցյանը: