|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գործադրի այսօրվա նիստում որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով:
Նշենք, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ: