|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը հայտարարել է, թե վրեժ Է լուծել Սիրիայում արմատական իսլամականների զոհվելու համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է BFM հեռուստաալիքը` վկայակոչելով տաքսու վարորդի ցուցմունքները, որը ստիպված է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այլ թաղամաս. հայտնում է ТАСС-ը:
Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան կրակել է Ստրասբուրգի կենտրոնում կազմակերպված սուրբծննդյան տոնավաճառում, զոհվել է 3 մարդ, 13-ը վիրավորվել է:
Հրաձիգի որոնումները շարունակվում են: Նրա բնակարանում նռնակներ են հայտնաբերվել: