|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, դռնփակ նիստում քիչ առաջ որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարացնել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Միևնույն ժամանակ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որը վերաբերում էր 20 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելուն:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Նա նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին պետք է համոզեն, որ դիմի Եվրոպական դատարան: «Մանվել Գրիգրոյանը չի ցանկանում դիմել»,- ասաց փաստաբանը: