|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը:
«Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի սովորական ռեժիմով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բելավալը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ հուշարձանի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ անվտանգության ապահովման և մյուս բոլոր մեխանիզմները վերականգնված են:
Բելավալի խոսքով՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում դեկտեմբերի 1-ին հասցվել է հարյուր հազարչավոր եվրոյի վնաս: