|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր ամփոփվել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից հայտարարված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները՝ նվիրված ԱՀ Սահմանադրության 12-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձներին:
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցույթն անց է կացվել «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացրել են 150.000-ական ՀՀ դրամ, երկրորդին՝ 100.000-ական, իսկ երրորդին՝ 50.000-ական:
Մի խումբ մասնակիցներ էլ ՄԻՊ-ի կողմից արժանացել են հատուկ մրցանակների և պատվոգրերի: