|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը: Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:
Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։ ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին: