|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Արսեն Մարտիրոսյանը Արցախում են:
Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եղել են սահմանին, հանդիպել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ: Մարզիկները հասցրել են շփվել նաև արցախցի ծանրորդների հետ, փորձի փոխանակում կատարելով:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ աշխարհի երեք ռեկորդով, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ: